
ՌԴ-ն սատարում է Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու Սիրիայի որոշումը

Ռուսաստանը ճիշտ և պատասխանատու է համարում պաշտոնական Դամասկոսի` Իդլիբի դեպքերը հետաքննելու նպատակով փորձագետներ հրավիրելու որոշումը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ես շատ ճիշտ և պատասխանատու քայլ եմ համարում Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներին հրավիրելու Սիրիայի կառավարության քայլը` հետաքննություն անցկացնելու համար»,- նշել է Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ:
Սիրիայի ընդդիմությունն ապրիլի 4-ին հայտարարել է Իդլիբում քիմիական զենքի օգտագործմամբ հարձակման հետևանքով 80 զոհերի ու 200 վիրավորների մասին: