Բաժիններ՝

«Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման մեղադրանքները հերյուրանք են». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Իդլիբում քիմիական գրոհի կապակցությամբ երկրի իշխանություններին հասցեագրված մեղադրանքները «100 տոկոսով մոգոնված են», տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Որոշակիորեն մեզ համար դա հարյուրտոկոսանոց հերյուրանք է: Մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվում, որ Արեւմուտքը եւ, գլխավորապես, ԱՄՆ-­ը ահաբեկիչների կողմից են: Նրանք մի ամբողջ պատմություն են հորինել, որպեսզի գրոհելու պատրվակ ունենան»,­-ասել է Ասադը:

«Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում նա նաեւ հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն այլեւս քիմիական զենք չունեն: «Մենք քիմիական զենք չունենք: Մի քանի տարի առաջ մենք հրաժարվեցինք մեր բոլոր պաշարներից: Նույնիսկ եթե մենք նման զենք ունենայինք, երբեք չէին օգտվի դրանից»,­-հավելել է Սիրիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս