Բաժիններ՝

Իրանը իր իսկ ցանկությամբ կմիանա ԵԱՏՄ­-ին արդյունավետ աշխատանքի դեպքում. բելառուս վերլուծաբան

Եվրասիական տնտեսական միության շրջանակում աշխատանքը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու դեպքում երկրները ինքնաբերաբար կձգվեն դեպի միությունը: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Երևան-­Աստանա-­Բիշքեկ­-Մինսկ տեսակամուրջի շրջանակում, որը նվիրված է Բիշքեկում ապրիլի 14­-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, նման համոզմունք հայտնեց Բելառուսի ներկայացուցիչ, «Forex club» ընկերությունների խմբի ավագ վերլուծաբան Վալերի Պոլխովսկին:

«Շատ տպավորիչ է հնչում այն, որ մենք միության շարքերը համալրենք Իրանի նման լավ, խոշոր տնտեսական, ինչու չէ, նաեւ գիտական ներուժ ունեցող մի երկրով, բայց նախ պետք է հասկանալ՝ արդյոք մենք հետաքրքրություն ներկայացնում ենք Իրանի համար, եւ եթե այո, ապա ինչից ելնելով, այսինքն՝ արդյոք այն հետաքրքրված է անելանելիությունից, թե իսկապես հետաքրքրված է միության հետ համագործակցությամբ: Եթե առաջին տարբերակն է, ապա վաղ թե ուշ պատժամիջոցները կվերացվեն, քանի որ Իրանը նոր ուժի կենտրոն է Մերձավոր Արեւելքում:

Հասկանալի է, որ նաեւ Միացյալ Նահանգներն է արդեն փոխում Իրանի հետ հարաբերությունները: Իհարկե, դրանք կփոխվեն ոչ մեկ օրում: Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք մենք վաղ թե ուշ չենք բախվի այն խնդրին, որ այս համագործակցությանը հարմարվելուց հետո Իրանը հանկարծ կսկսի այլ կողմ նայել»,­ընդգծեց վերլուծաբանը:

Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ, պետք է կենտրոնանալ ոչ թե վերոնշյալ, այլ միության ներսում գործունեությունը, խնդիրները արդյունավետ ճանապարհով կազմակերպելու, լուծելու հարցի վրա:

«Իրանի ընտրությունը՝ աշխատել մեզ հետ, թե ոչ, պայմանավորված է մեր միության արդյունավետությամբ: Եթե մենք ուժեղ լինենք, միության շրջանակում լավ պայմաններ ստեղծվեն մրցունակության համար, եթե ինտեգրացիոն, տնտեսական գործընթացները դյուրին լինեն, ապա կարող եմ ասել, որ Իրանը միության առավելությունները տեսնելուց հետո կմիանա մեզ իր իսկ ցանկությամբ, այլ ոչ թե անելանելիության
պատճառով»,­-նշեց Վալերի Պոլխովսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս