Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համակեցության հնարավորության մասին

Հարավային Կորեայի նախագահ Լի Ժե Մենը Ճապոնիայի վարչապետ Տակաիտի Սանայի հետ զրույցում հայտարարել է, որ Սեուլը աջակցում է երկու Կորեաների միջև խաղաղ համակեցությանը՝ առանց պատերազմի անհրաժեշտության, ասվում է Լիի գրասենյակի կողմից բանակցություններից հետո հրապարակված համատեղ հայտարարության հարավկորեական հատվածում:

Նախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդները խորը քննարկումներ են ունեցել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ես ներկայացրել եմ մեր կառավարության տեսլականը խաղաղ Կորեական թերակղզի ստեղծելու վերաբերյալ, որտեղ երկու Կորեաները կարող են խաղաղ գոյակցել և զարգանալ միասին՝ առանց պատերազմի անհրաժեշտության»,- ասել է նախագահը։

Լի Ժե Մենը նաև ընդգծել է Հյուսիսարևելյան Ասիայի երկրների միջև համագործակցության և փոխադարձ հարգանքի կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031