Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության մամուլի խոսնակ Սելին Սայեք Բոքեն հայտնել է, որ իրենց կուսակցությունը չի ընդունում Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:
Այս իրավիճակը պարտադրում է լուծում գտնել այս երկարատև հակամարտության համար: Կարգավորման բաղադրիչները հայտնի են», նշել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն:
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփումների հավանականությունը:
Լեհաստանում ապրիլի 19-ին սգո միջոցառումներ են տեղի ունենում վարշավյան գետտոյի ապստամբության 74-րդ տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում շուրջ 15 հազար մարդ զոհվեց։
Թուրքիայի Հաթայ նահանգում ապրիլի 9-ին ձերբակալված և արդեն 10 օր կալանքի տակ պահվող իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ:
Կատարված փորձաքննությունների արդյունքները վկայում են, որ Սիրիայի Իդլիբի նահանգում կիրառվել է զարին կամ դրա նմանակը:
Ռուսական կողմը որևէ խնդիր չունի Աբխազիայի տարածքով Հայաստան և Վրաստան բեռների տարանցումը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում: «
Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանը համեմատել է բրիտանացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլից արված մեջբերման կոկորդիլոսի հետ: Ա
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից հետո քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս պաշտոնապես դիմել է բարձրագույն ընտրական հանձնաժողով` պահանջելով չեղյալ համարել սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի անվտանգությունը խստացվել է` կապված նրա դեմ ահաբեկչության լուրջ վտանգի հետ, որը ծրագրում էին իրականացնել երկու մարդ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է մասնակցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախորդող հեռուստաբանավեճերին:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն իր ժողովրդականությամբ 15 տոկոսով գերազանցում է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին:
Ռուսաստանը կողջուներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցությունն Աբխազիայի հետ:
Լյուքսեմբուրգի և Իտալիայի արտաքին գործերի նախարարները լավատեսներ չեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության հարցում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Լեռնային Ղարաբաղի հարցում ցանկալի է համարում այն լուծումը, որը հնարավորություն կտա Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խոսնակ Մայքլ Ռեդիսկեն հայտարարել է, որ Թուրքիայում անկախ մամուլի վիճակը սահմանադրական հանրաքվեից հետո ավելի է բարդանալու:
Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը շարունակելու է հիշատակել 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրում մահապատիժը վերականգնելու ծրագրերը կարող են պատճառ դառնալ Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության դադարեցման:
«Կարելի է ենթադրել, որ քաոտիկ վիճակում Թուրքիան, թերևս, ավելի վտանգավոր է Հայաստանի համար։ Իսկ լինելով միահեծան ղեկավար՝ Էրդողանը կարող է անել այն, ինչ ուզում է, ինչն ավելի վտանգավոր է մեզ համար»։
Եվրամիությունում անդամակցությունը պահպանելու հարցի շուրջ կրկնական հանրաքվե չի լինելու: Այդ մասին հայտարարել է ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցների ռեժիմը ԿԺԴՀ-ի, Իրանի եւ Սիրիայի նկատմամբ: Այդ մասինշ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:
Հասարակության հետաքրքրության աճին ի տես՝ անհրաժեշտ ենք համարում հայտարարել, որ հայ ժողովրդի 1915-23թթ․ Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված՝ Վրաստանի Հայ Համայնքի կողմից կազմակերպված բոլոր ավանդական միջոցառումները (ապրիլի 23-ի և 24-ի ցույցերը Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ) կկայանան։ Խոսքի և հավաքների ազատությունը երկրի բոլոր քաղաքացիների Սահմանադրական իրավունքն է։
Փենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին: Այս պնդմամբ հանդես է եկել «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը։
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը համոզիչ հաղթանակ կտանի հունիսի 8-ին նշանակված վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում՝ լրացուցիչ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատ անցկացնելով իր 52 պատգամավորների:
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին: Հայաստանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը չի ցանկանում ապրել Ելիսեյան պալատում առաջիկա նախագահական ընտրություններում պետության ղեկավար ընտրվելու դեպքում:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցները շարունակվում են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում: