Բաժիններ՝

Հռոմի պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ծիսակատարություն կկատարի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախկին մաֆիոզների ոտնլվայի ավանդական ծիսակատարություն կկատարի Պալյանո քաղաքի (Ֆրոզինոնեի նահանգ) բանտում: Այդ մասին ապրիլի 13-­ին հայտնել են իտալական ԶԼՄ­-ները:

Ծիսակատարության ընթացքում Ֆրանցիսկոս պապը կլվանա, կսրբի ու կհամբուրի մի քանի բանտարկյալների՝ մաֆիայի նախկին անդամների ոտքերը, որոնք զղջացել են իրենց կատարած հանցագործությունների համար:

«Սխալվելու իրավունք ունեն բոլորը: Մենք բոլորս էլ այսպես, թե այնպես սխալվել ենք»,­ասել է քահանայապետը La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցում:

Ֆրանցիսկոս պապը նաեւ նշել է, որ հասարակայնությունն «այնքան էլ հավատ չի ընծայում նախկին կալանավորների ռեաբիլիտացիային եւ հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930