Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների եւ հյուպատոսների հետ՝ նրանց նախազգուշացնելու այս տարի տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին կարգադրել է քննարկել հնարավոր դիվանագիտական ու քաղաքական միջոցները ի պատասխան սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածի, տեղեկացնում է ISNA գործակալությանը:
Բուլղարացի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Գեորգի Կոլարովը «Свободен Народ» թերթում բաց նամակ է հրապարակել ՝ ուղղված Բուլղարիայում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովային:
Ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին:
Ջորջ Շիրինյանի խմբագրությամբ լույս է տեսել նոր գիրք «Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում. Հայերը, ասորիներն ու հույները. 1913-1923» խորագրով:
Կազանի Բոլոր կրոնների տաճարում հրդեհ է բռնկել, ինչի մասին, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության հանրապետության գլավոր վարչությունը:
Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ հանցագործություն է կատարել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ZDF հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ին հորդորել է հրաժարվել Սիրիայում հետագա ռազմական գործողություններից:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն G7-ի նախարարական հանդիպման շրջանակներում Սիրիային նվիրված հատուկ ընդլայնված նիստ է հրավիրել Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի եւ Քաթարի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել այն բանից հետո, երբ ապրիլի 9-ին ղպտի եկեղեցիների մոտ երկու պայթյուններից հետո ավելի քան 40 մարդ զոհվեց, տեղեկացնում է BBC-ին:
«Արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը արեւմտյան երկրներից «շատ խիստ պատժամիջոցներ է պահանջելու ի պատիժ» ապստամբների կողմից վերահսկվող տարածքում իրականացված քիմիական գրոհի… Պատժամիջոցներ նախատեսող փաստաթողթը պատրաստաված Է G7-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների նիստի համար, որը տեղի կունենա Իտալիայի Լուկկայի մարզում»,- ասված է հրապարակման մեջ:
Ժամանակին ամբողջ աշխարհը` միջազգային ընտանիք եւ միջազգային հանրություն, համոզվեց, որ ներկայացված փաստերը Իրաքի այն ժամանակվա իշխանությունների զանգվածային ոչնչացման զենքեր ունենալու առումով, շոշափելի չէին, չէին համապատասխանում ներկայացված վտանգին:
Լեհ պաշտոնյաների փոխանցմամբ առնվազն հինգ մարդ զոհվել է, այդ թվում` երկու երեխա:
Տագանռոգի Շահումյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկի բնակարանում գազի պայթյունի հետևանքով քանդվել է 3 բնակարան՝ ամբողջությամբ և 10-ը՝ մասնակի:
Ապրիլի 8-ի ուշ երեկոյան Մոսկվա-Ուսովո ուղղությամբ շարժվող մերձմոսկովյան էլեկտրագնացքը բախվել է Մոսկվա-Բրեստ ուղղությամբ շարժվող գնացքին:
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` հայտնի իրավաբան Ամալ Քլունին Անգլիայի Բերկշիր շրջանում իրենց տան վերանորոգման պատճառով հարևաններին հասցրած անհարմարությունների դիմաց նրանց վճարել են ընդհանուր արժողությամբ 47 հազար ֆունտ ստերլինգի փոխհատուցում:
Լոնդոնում 2001 թվականից մինչ օրս 500-ից ավելի տարբեր դավանանքների քրիստոնյա եկեղեցիներ վերածվել են սեփական տների, իսկ որոշ դեպքերում հենց դրանց տեղում մզկիթներ են կառուցվել:
Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր դեր է խաղում ամերիկյան գլոբալ ռազմավարությունում, քանի որ աշխարհագրական առումով մոտ է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային, ինչպես նաև Կենտրոնական Ասիային, որտեղ աստիճանաբար ամրապնդվում և հզորանում է ԱՄՆ-ի գլոբալ մրցակից Չինաստանը:
Ծխող կանայք առավել մեծ թիվ են կազմում ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ թույլ սեռի 13-17 մլն ներկայացուցչուհիներ կանոնավոր կերպով կամ պարբերաբար ծխախոտ են օգտագործում:
Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարածքում կայացել են հրամանատարամարտավարական ուսումնավարժանքներ, որոնք նպատակ ունեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի ժամանակ անվտանգություն ապահովել:
Ֆրանսիայի երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարը` կապված Սիրիայում ԱՄՆ հասցրած հարցվածի հետ:
Դոնի Ռոստովի Լենինյան տարածքային դատարանը ապրիլի 8-ին կալանավորել է տեղի 46ամյա բնակիչ` Էդուարդ Շարապովին:
Թունիսի դատարանը դատապարտել է բրիտանացի դիջեյ Dax J-ին մեկ տարվա ազատազրկման` իր ռեմիքսներում մուսուլմանների աղոթքի կոչեր հնչեցնելու համար:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը (Բունդեսվեր) չեն մասնակցի Սիրիայի կառավարական բանակի դիրքերին Միացյալ Նահանգների հնարավոր նոր հարվածներին:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Սիրիայում իրավիճակի փոփոխության պատճառով չեղյալ է համարել այցը Ռուսաստան, որը պետք է տեղի ունենար ապրիլի 10-ին:
Ստոկհոլմում ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհետ կորել է 11-ամյա մի աղջիկ, ով այդպես էլ տուն չի վերադարձել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ-ը համարում է ամենաանկանխատեսելի երկիրն արտաքին քաղաքականության ոլորտում:
Դերասան և Sol թերթի սյունակագիր Օրհան Այդընը դատապարտվել է 11 ամիս և 20 օր պայմանական ազատազրկման սոցիալական ցանցերում տարածած ծաղրանկարի համար:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Բաքվում հանրահավաք է իրականացնում` ընդդեմ կաշառակերության և հանուն քաղբանտարկյալների ազատության:
Տիեզերագնաց Գեորգի Գրեչկոն մահացել է ապրիլի 8-ին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նա վախճանվել է 86 տարեկանում Մոսկվա քաղաքում։