Բաժիններ՝

ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Բարաքա» ԱԷԿ-ի վրա հարձակված անօդաչու սարքերը արձակվել են Իրաքից

Միացյալ Արաբական Էմիրությունների պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ «Բարաքա» ատոմային էլեկտրակայանի վրա հարձակված բոլոր անօդաչու սարքերը եկել են Իրաքի տարածքից։ Սա, ըստ ամենայնի, մատնանշում է իրանամետ շիա զինված խմբավորումների ներգրավվածությունը, հաղորդում է AP-ը։

Ճառագայթման արտահոսք չի գրանցվել։ Հարվածը հասցվել է օբյեկտի արտաքին պարագծում տեղակայված գեներատորին։

ԱՄԷ-ն, որի տարածքում տեղակայված են Իսրայելի ՀՕՊ համակարգեր և անձնակազմ, նախկինում արդեն մեղադրել էր Իրանին գրոհային անօդաչուներով հարվածներ հասցնելու մեջ նույնիսկ հրադադարի ռեժիմի հայտարարումից հետո։ Տարածաշրջանում լարվածությունը հավելյալ սրվում է նաև Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակով՝ նավթի մատակարարման ռազմավարական կարևոր ուղիով, որը գտնվում է Իրանի վերահսկողության տակ և ամերիկյան ռազմածովային շրջափակման պայմաններում։

Դեռ ոչ մի խմբավորում պաշտոնապես չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն կասկածներն անմիջապես ուղղվել են Իրանի և նրա հետ կապված ուժերի վրա։

Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բասսեմ ալ-Ավադին, անմիջապես դատապարտել է հարձակումները՝ չմեկնաբանելով էմիրաթական պաշտպանության նախարարության հայտարարությունը։ «Իրաքը վճռականորեն դատապարտում է ԱՄԷ-ի դեմ ուղղված անօդաչու սարքերի վերջին հարձակումները»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Նա նաև ընդգծել է «արդյունավետ տարածաշրջանային և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիան և եղբայրական ու բարեկամ պետությունների անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքները կանխելու համար»։

ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին երկու օրում երկիրը ենթարկվել է ևս երեք անօդաչու սարքի հարձակման, սակայն դրանց թիրախների մասին մանրամասներ չեն բացահայտվել։

Մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ «Բարաքա» ԱԷԿ-ը կառուցվել է ԱՄԷ-ի կողմից՝ Հարավային Կորեայի մասնակցությամբ, և շահագործման է հանձնվել 2020 թվականին։ Սա արաբական աշխարհում միակ ատոմային էլեկտրակայանն է։ Այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ մեկ քառորդը։

Ավելի վաղ՝ երեքշաբթի, ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը անուղղակիորեն քննադատել է տարածաշրջանի որոշ երկրներին՝ տեղի ունեցողի նկատմամբ նրանց արձագանքի համար։

«Այս նենգ իրանական ագրեսիայի ընթացքում դերերի շփոթությունը տարակուսանք է առաջացնում և անդրադառնում է Պարսից ծոցի ողջ տարածաշրջանի պետությունների վրա»,- գրել է նա X-ում։ Նրա խոսքով՝ «զոհն ու միջնորդը տեղերով փոխվել են, իսկ ընկերները վերածվել են պարզապես միջնորդների՝ փոխանակ մնալու հաստատակամ դաշնակիցներ և աջակից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031