Emirates ավիաընկերությունը գործարկել է տնից ուղեբեռի գրանցման եւ հանձնման ծառայությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը, որին միացել են հազարավոր հայաստանցիներ, այս օրերին անդրադարձան բոլոր միջազգային կենտրոնները և գերտերությունները:
Թուրքիան քննարկում է Ռուսաստանից եւս չորս-հինգ Կա-32Ա11ՎՍ նոր բազմանպատակային ուղղաթիռ գնելու հնարավորությունը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
Ռուսաստանը իր կողմից անում է իրենից կախված բոլոր քայլերը հայ-ռուսական եղբայրական կապերը զարգացնելու համար, ինչը բխում է երկու ժողովուրդների շահերից:
Ադրբեջանի իշխանությունները փորձում են խստացրել հանրահավաքների, ցույցերի, փողոցներում իրականացվող երթերի անցկացման կարգի խախտումներով պայմանավորված պատժամիջոցները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի մասին անկախ հանձնախմբի զեկույցի վերաբերյալ, որում ճանաչել է այդ խնդրի առկայությունը կազմակերպությունում:
Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել է Մեծ Բրիտանիա:
«Մոսկվան նախապատվություններ չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին:
Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի իրադրությունը մոտ ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն է շուրջ 14 տոկոս աջակցությամբ, պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 9 տոկոսը:
Թուրքիայի նախկին վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Ահմեթ Դավութօղլուրն հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:
Դաշինքը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նոր հանդիպում է նախապատրաստում եւ միտված է երկխոսության, որովհետեւ այժմ հարաբերություններում առկա լարվածությունը շատ մեծ է:
Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը լավացել է, ապրիլի 26-ին նա Փարիզ է ժամանել Ռուսաստանում նշանակված համերգների չեղարկումից հետո:
ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է 2018 թ. զեկույցը, որն արտացոլում է աշխարհի երկրներում 2017 թ. կրոնական ազատությունների իրավիճակը:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մուսուլմանական բոլոր երկրները պետք է միավորվեն ԱՄՆ-ի դեմ:
Չեխիայի հյուսիս – արեւմուտքի Դեչին քաղաքի Chemotex ձեռնարկությունում ապրիլի 26-ին ֆենոլ թունավոր նյութ է արտահոսել, ինչի հետեւանքով տուժել է 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում են օրհասական վիճակում:
Առնվազն 13 աֆղանցի զինծառայողներ են զոհվել Կունդուզի նահանգի հյուսիսում բանակային արգելադետքերի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին համաձայնել է գլխավորել «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը:
Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը որոշում են ընդունել կասեցնել ամենամյա համատեղ վարժանքները միջկորեական գագաթնաժողովի օրը:
Երկու տարում Ֆրանսիայում ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 400 «դոնորների» են բացահայտել:
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին կոչ է արել Իրանին, ՌԴ-ին եւ Չինաստանին՝ միասնական ռազմավարություն ընդունել ԱՄՆ-ի քաղաքականությանը հակազդելու համար:
Քիմ Քարդաշյանի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը պետք է օգտագործի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նպաստելու, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնն արդեն ստեղծել է ահաբեկչական ու ծայրահեղական ուղղվածության հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիների ու փնտրվող անձանց միասնական բազա, այն նորացվում է երեք ամիսը մեկ եւ դրսեւորել է իր արդյունավետությունը:
«Ռուսաստանը պետք է Հայաստանից օրինակ քաղի». Գարրի Կասպարով
Աֆղանստանի կառավարական ուժերը մի շարք հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում ոչնչացրել են առնվազն 121 զինյալների, այդ թվում՝ «Թալիբան» արմատական շարժման գրեթե 40 անդամների:
Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել երկրի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգում գնացքին դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով:
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ԱՄՆ-ի սուվերեն վարկային ռեյտինգը հաստատել է Aaa բարձրագույն մակարդակին՝ կայուն կանխատեսմամբ։