Բաժիններ՝

Սահակաշվիլիի կուսակցությունը հայտարարել է Ռադայի ընտրություններին մասնակցելու որոշման մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը որոշում է ընդունել մասնակցել Ուկրաինայում կայանալիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին: Մայիսի 29-ին այդ մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Սահակաշվիլիի զինակից Դավիթ Սակվարելիձեն։

«Այո՛, մենք որպես կուսակցություն կգնանք այդ ընտրություններին»,- հայտնել է նա ուկրաինական «Ապոստրոֆ» հրատարակության YouTube-ալիքում հրապարակված հարցազրույցում: Ընտրարշավին մասնակցելու համար, հավելել է Սակվարելիձեն, Սահակաշվիլին պետք է ժամանի Ուկրաինա:

Նախօրյակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով Միխեիլ Սահակաշվիլիին վերադարձվել է Ուկրաինայի քաղաքացիությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031