Մոնրեալում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Մոնրեալում՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությունում, մեկնարկել են COP17-ի նախագահության պատվիրակության աշխատանքային հանդիպումները։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի, գործադիր քարտուղարի տեղակալի և Քարտուղարության գործընկերների հետ քննարկել են Երևանում կայանալիք COP17-ի վերջնական նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առանցքային բանակցային և քաղաքական հարցերը, ինչպես նաև բարձր մակարդակի գործընթացների արդյունավետ կազմակերպումը։
COP17-ին մնացել է մեկ ամսից փոքր-ինչ ավելի, և այս փուլում երկրի առաջնահերթությունն է Կոնվենցիայի քարտուղարության հետ առավել սերտ համակարգմամբ ապահովել համաժողովի բովանդակային և կազմակերպչական լիարժեք պատրաստվածությունը։

