Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվակաինին Թեհրանի հետ վեց տերությունների կնքած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ենթակա չէ քննարկման:
Հարավային Կորեան նախաատրաստվում է այս տարվա հունիս-հուլիսին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հետ համատեղ եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը:
Ավստրիայի արեւմուտքում երկու մարդ էզոհվել ապրիլի 29-ին ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդունել է երկրի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադի պաշտոնաթողությունը:
Դոնալդ Թրամփի եւ Էմանուել Մակրոնի կողմից Սպիտակ տան բացատում տնկված կաղնին հանել են եւ տեղափոխել կարանտինային բուսասանիտարական վերահսկողության:
Յոթ մարդ է զոհվել, եւս 20-ը՝ վերքեր ստացել ապրիլի 30-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով:
Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի:
Ճապոնական SS-520 տանող հրթիռը, որն այս տարվա փետրվարին հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել հեռահաղորդակցական միկրոարբանյակը, հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենակոմպակտը:
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 1-ից թույլատրում է Թուրքիայից ըստ ձեռնարկությունների լոլիկի ներկրումն առանց սահմանափակումների:
ԱՄՆ Սպիտակ տան այգուց անհետացել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի կողմից տնկված կաղնու տնկին:
Իրաքյան դատարանը ռուսաստանցի 19 կնոջ դատապարտել է ցմահ ազատազրկման:
Լիբիայում ռազմատրանսպորտային ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով անձնակազմի երեք անդամ զոհվել է, ևս մեկը վիրավոր է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է լիբիական AL-Wasat լրատվական պորտալը` հղում կատարելով երկրի զինված ուժերում իր աղբյուրին:
Հարավային Կորեայում աճել է նենմյոն սառը լապշայի պահանջարկը, որը ԿԺԴՀ-ի առաջնրդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպանը կմատուցեն ընթրիքին:
Ռուս-եվրոպական «ԷկզոՄարս-TGO» զոնդում տեղակայված CaSSIS խցիկն ստացել է Մարսի մակերեւույթի առաջին լիագույն լուսանկարները:
«Ներկայումս այս շարժումը Սերժ Սարգսյանից առաջ է անցել՝ պարտադրելով ավելի լայն` ողջ քաղաքական համակարգի փոփոխություն` Կառավարություն և օլիգարխիա»:
Հայտնի է դարձել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի երրորդ երեխայի անունը:
Ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմարեպության»՝ FETÖ) դեմ իրականացվող հետապնդումները շարունակվում են։
Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր էր իր մտահոգությունը հայտնել գերմանացի դեսպանին՝ Գերմանիայում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) քրդական խմբբավորման գործունեության առթիվ։
Ռուսաստանը ներկայիս իրադրությունում հուսով է, որ կպահպանվեն Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, նաև լսելի կլինի Ղարաբաղի կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Բաքվի կենտրոնում այրվում է բարձրահարկ շինություն, որը հայտնի է Trump Tower անունով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են լսումներ Հայաստանում ընթացող վերջին զարգացումների վերաբերյալ: Հրավիրված բանախոսներն էին վերլուծաբաններ Սթեֆան Նիքսն ու Էլեն Աղեքյանը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խաչեղբայր կդառնա դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլի հետ իր եղբոր Հարրիի մայիսին նշանակված հարսանիքին:
Դելֆինա Բոելը՝ Բելգիայի միապետ Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դուստրը, հետամուտ լինելով միապետին իր կենսաբանական հայրը ճանաչելուն, ապրիլի 26-ին Բրյուսելի վերաքննիչ դատարան դիմում է ներկայացնելու՝ պահանջելով ԴՆԹ-ի թեստ անցկացնել հայրությունը պարզելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջում են ընդունել օրինագիծ, որն անդրծովյան տարածքների՝ Բրիտանական Վիրջինյան եւ Կայմանյան կղզիների իշխանություններին պարտավորեցներ բացահայտել ընկերությունների այն շահառուների ինքնությունը, որոնք փող են պահում այնտեղ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր կնոջը՝ Մելանյային, ոչինչ չի նվիրել նրա ծննդյան օրը: Այդ մասին, ինչպես հաղորդել է Mashable-ը, նա պատմել է իր սիրված Fox and Friends հեռուստաշոուի եթերում:
Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է գործարկել ամենաերկարատեւ անվայրէջք չվերթը, որը կկապի Սինգապուրը եւ Նյու Յորքը:
Արաբական Միացյալ Էմիրությունները 60 մլն դոլարի օգնություն է հատկացրել Սիրիայի ժողովրդի համար:
Ֆրանսիայում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է մամուլի ազատության ինդեքսը:
Փանմունջոմից Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մեկնումով պաշտոնապես ավարտվել է վերջին մեկ տասնամյակի ընթացքում առաջին միջկորեական գագաթնաժողովը։
Առնվազն ութ պաղեստինցիներ են վերքեր ստացել իսրայելացի զինվորականների հետ տեղի ունեցած նոր բախումների հետեւանքով, հարյուրավոր մարդիկ տուժել են արցունքաբեր գազից, որը կիրառվել է Գազայի հատվածի սահմաններին բողոքի ակցիաների հերթական շարքի ընթացքում: