Բաժիններ՝

ԵՀ-ն հանձնարարել է Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին անդամակցության շուրջ

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին հանձնարարում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ բանակցություններ սկսել Եվրամիության կազմում այս երկրներին ընդունելու շուրջ: Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Եվրահանձնաժողովը հանձնարարում է այժմ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ»,-ասել է նա: Հանը ԵԽ-ում հաշվետվություն է ներկայացրել ԵՄ-ի ընդլայնման մասին, որում նշել է, որ Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան զգալի առաջընթացի են հասել դեմոկրատական բարեփոխումների իրակնացման գործում, ինչի կապակցությամբ պատրաստ են բանակցություններ սկսել հանրակցությանն անդամակցելու շուրջ:

Այժմ, ինչպես սպասվում է, ԵՄ-ի խորհուրդը ԵՀ-ի հանձնարարականի հիման վրա հունիսին պաշտոնապես կհայտարարի այս երկու երկրների հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու որոշման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031