Եմենի հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչը
Եմենի հութիները հայտարարել են, որ երկրի Մարիբ նահանգի օդային տարածքում խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Ըստ հութիների ռազմական խոսնակի՝ կործանիչը խոցվել է տեղական արտադրության հրթիռով: Հութիները նաև հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան Մարիբի ուղղությամբ իրականացրել է 450 հարված։
Հիշեցնենք, որ մի քանի տարվա դադարից հետո Եմենի հութիների և Սաուդյան Արաբիայի ու նրա աջակցությունը վայելող կառավարական ուժերի միջև բախումները վերսկսվել են:

