Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քառամյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել չեչեն այն զինվորականների թիվը, որոնք առաջադրանքներ են կատարում Սիրիայում։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 24-ին հաստատել են 14 փաստաթուղթ, որոնք վերաբերում են առաջիկա տարիներին մի շարք ուղղություններով փոխգործակցության նախագծերի իրագործմանը:
Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում:
G7-ի երկրները Սիրիայի վերականգնմանը կօգնեն միայն այն ժամանակ, երբ երկրում «վստահություն ներշնչող քաղաքական անցում» սկսվի:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Ստամբուլում:
Չինաստանում առնվազն 18 մարդ է մահացել, եւս հինգը` այրվածքներ ու վնասվածքներ ստացել կարաոկե-բարերից մեկում բռնկած հրդեհի պատճառով, որը գտնվում է Գուանդուն հարավային նահանգի Ցինյուան քաղաքում՝ եռահարկ շենքում:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն գործնականում ավարտել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետի հարավային կողմում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային հանրակցության առջե։
Կանադայի Տորոնտո քաղաքում հետիոտների վրա ֆուրգոնի վրաերթը կարող է ահաբեկչական գործողություն լինել, բայց հետաքննությունն այժմ քննում է բոլոր վարկածները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների խաղաղ բնույթը՝ կոչ անելով բոլոր ներգրավված կողմերին շարունակել ցուցաբերել զսպվածություն և առաջնահերթ համարել երկխոսությունը:
Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներ դրամական փոխանցումների ծավալը 21 տոկոսով աճել է՝ 2017 թվականին մինչեւ 48 միլիարդ դոլար՝ տնտեսության աճի ամրապնդման եւ Ռուսաստանում, ինչպես նաեւ Ղազախստանում եւ եվրոգոտում աշխատանքի տեղավորման հեռանկարների բարելավման շնորհիվ:
Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ալեքսանդր Կոգանը, որը Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ընկերությանն է փոխանցել Facebook-ի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, հայտարարել է, որ այդ պրակտիկան ավելի վաղ համարվել է սովորական, եւ սոցցանցի կողմից ոչ մի առարկություն չի եղել:
Երկիրն աղքատ է ապրում, բայց նրանք ունեն ազգային ոգի, ապրեն հայերը. քննարկում՝ ռուսական հեռուստահաղորդման ժամանակ:
Լաքենում թագավորական ջերմոցները բացվել են այցելության համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը որոշել է իր անվանակոչության տոնը նշել՝ կազմակերպելով երեք հազար փաթեթվածք պաղպաղակի բաժանում չքավոր հռոմեացիներին:
2017 թվականին տեղեկատվության եւ վարկաբեկիչ տվյալների արտահոսերի համաշխարհային ծավալը 2016 թվականի համեմատությամբ աճել է 4,2 անգամ՝ մինչեւ 13,3 միլիարդ գրառում:
«Կարևորն այն է, որ Սարգսյանն ուժային լուծման չգնաց, նա հասկանում է, որ Ղարաբաղում հայի արյուն է թափվում, նա չցանկացավ Հայաստանում հայի արյուն թափել»:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում առկա իրավիճակի առնչությամբ:
«Բայց վարչապետի հրաժարականը դեռ Հայաստանում ողջ իշխանության հրաժարական չէ, քանի որ իշխանությունը դեռ ՀՀԿ-ի և նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքում է»:
Ապրիլի 23-ի առավոտյան նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայաստանյան պատմական իրադարձությանը։
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված է ապրիլի 27-ին, կարող է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ:
Կոսովոյի խորհրդարանի նախագահ Քադրի Վեսելին ապրիլի 23-ին պատգամավորներին է ներկայացրել Բրյուսելում Սերբիայի իշխանությունների հետ հետագա բանակցությունների ծրագիրը:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Պեկինում կայացած հանդիպմանն առաջարկել է իրականացնել Եվրասիական տնտեսական միության նախագծերի եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգորդված զարգացումը:
Քեմբրիջի դքսուհի Քեթրինը (Քեյթ Միդլթոն) ապրիլի 23-ին տղա է ունեցել:
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հանդես են եկել «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումը շարունակելու օգտին, որը միջազգային անվտանգության ապահովման կարեւոր գործոնն է»: