Brexit-ը «եվրասկեպտիկների դեմ պատվաստանյութ» է դարձել Եվրամիության համար. Տուսկ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու(Brexit) հետ կապված ճգնաժամը «եվրասկեպտիցիզմի դեմ պատվաստանյութ» է դարձել Եվրամիության համար: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Եվրամիության՝ մայիսի 28-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, գագաթնաժողով, որը նվիրված Էր Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների քննարկմանը:
«Երբ եվրոպացիները տեսան, թե Brexit-ն ինչ է նշանակում գործնականում, նրանք եզրակացություններ արեցին: Brexit-ը պատվաստանյութ դարձավ քարոզչության եւ հակաեվրոպական ստահոդ տեղեկատվության դեմ»,- ասել է Տուսկը:
Նա նաեւ այն ենթադրությունն է հայտնել, թե Եվրամիությունը նվազ արմատական է դառնում, քանի որ «արմատական պոպուլիստական շատ կուսակցություններ սկսել են հանդես գալ ավելի կշռադատված դիրքերից, ոչ թե Եվրամիության դեմ, այլ դրա բարենորոգման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: