Բաժիններ՝

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ Գազա քաղաքի արևմտյան հատվածում ապաստարան հանդիսացող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, որոնցից հինգը երեխաներ են։ Եվս 14 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Տասնյակ մարդիկ անհետ կորած են, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Տեղեկություններ են հաղորդվում, որ սարքավորումների լուրջ պակասի պատճառով աշխատանքները դժվարությամբ են իրականացվում։

Վեցհարկանի շենքը, որտեղ բնակվում էին մոտ 70 տեղահանված պաղեստինցիներ, ավելի վաղ վնասվել էր իսրայելական հրետակոծության հետևանքով։ Սեպտեմբերի 16-ի առավոտյան շենքը փլուզվել է քնած բնակիչների, ինչպես նաև մոտակա վրանների վրա։

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը զգուշացրել է, որ մոտ 2000 խարխուլ և բնակեցված շենքեր փլուզման վտանգի տակ են։

Ըստ Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալների՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 73 789-ի, իսկ վիրավորներինը՝ 174 798-ի։ Իսրայելը ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան Գազայից ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման, որի հետևանքով շուրջ 1200 մարդ զոհվել էր, 250-ը՝ գերեվարվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930