
Կուրցը հույս ունի վերադարձնել կանցլերի պաշտոնը վաղաժամկետ ընտրություններից հետո

Սեբաստիան Կուրցը, որը մայիսի 28-ին վայր է դրել Ավստրիայի կանցլերի լիազորությունները, հույս ունի երկրի կառավարոթյունը գլխավորել սեպտեմբերին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով:
«Ավստրուհիներն ու ավստրիացիները որոշում կընդունեն: Մենք կունենանք խորհրդարանի նոր կազմ, եւ ես, իհարկե, հուսով եմ, որ դաշնային կանցլերի դերում երկրի համար լավ աշխատանքը շարունակելու շանս կստանամ: Ես կցանկայանայի շարունակել մեր ուղին»,- հայտարարել է Կուրցը Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում:
Ավստրիայի դաշնային նախագահ Ալքսանդեր վան դեր Բելլենը մայիսի 28-ին Կուրցի գլխավորած կառավարությանն ազատել է պարտականությունների կատարումից այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահության քվե հայտնեց նախարարների կաբինետին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: