Բաժիններ՝

Պուտինը, Լուկաշենկոն և Ժեենբեկովը կպարգևատրվեն Նազարբաևի շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կպարգևատրվեն Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շքանշանով: Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ն:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ղազախստանի Հանրապետության գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նշենք, որ Նազարբաևի շքանշանով պարգևատրվում են Ղազախստանի քաղաքացիները՝ պետական և հասարակական գործունեության մեջ հատուկ արժանիքների համար, որոնք նպաստում են երկրի ձևավորմանը, բարգավաճմանը և փառքին: Նույն պատճառով պարգևին կարող են արժանանալ նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031