Բաժիններ՝

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ցամաքային և օդային ուժերը ներխուժել են Հյուսիսային Իրաք և ռազմական գործողություններ սկսել «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Անկարան նրանց համարում է ահաբեկիչներ։ «Մագիլ» անվանումը ստացած օպերացիան սկսվել է մայիսի 27-ին։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Համապատասխան տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով անգամ կադրեր։ Հայտարարության մեջ նշված է, որ գործողության նպատակն է ոչնչացնել PKK-ի հենակետերը Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում։

Գործի են դրվել Թուրքիայի բանակի հատուկ նշանակության ուժեր, ռազմական ուղղաթիռներ, ինքնաթիռներ և հաուբիցներ։ Գործողության մասինլ Twitter-ում գրառում է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաջողություն մաղթելով թուրքական զինուժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս