Բաժիններ՝

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Եվրահանձնաժողով

Թուրքիան առաջվա պես հեռանում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին ասված է ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ:

«Թուրքիան շարունակում է հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով օրենքի գերակայության եւ հիմնական իրավունքների բնագավառում եւ թուլացնելով քաղաքական համակարգի հավասարակշռությունը սահմանադրական ուղղման ուժի մեջ մտնելու պատճառով»,-նշել է Եվրահանձնաժողովը, ընդգծելով, որ «Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հետեւաբար, փաստորեն փակուղի են մտել»: «Եվ բանակցային գործընթացի հետագա եւ ոչ մի գլուխ չի կարող դիտարկվել բացման կամ փակման համար»,-ասված է հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն նշում է, որ «Թուրքիան ԵՄ-ի հանգուցային գործընկերն է եւ հանրակցությանն անդամակցելու թեկնածու երկիր»: «Երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, շարունակվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական բնագավառներում, այդ թվում՝ միգրացիայի եւ փախստականների աջակցման ոլորտում»,-հավելել է ԵՀ-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս