Չինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար
Չինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռազմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը։ Այդ մասին հայտարարել է ՉԺԿ արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ:
«Չինաստանը և Իրանը պահպանում են համակողմանի ռազմավարական գործընկերություն: ՉԺՀ-ն նաև պատրաստ է ամրապնդել երկխոսությունն ու համագործակցությունը իրանական կողմի հետ, հուսալիորեն պաշտպանել Իրանի օրինական իրավունքներն ու շահերը»,- ասել է Վան Ին:

