ԵՄ-ն Կանադային առաջարկելու է դառնալ միության ասոցացված անդամ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Կանադային առաջարկելու է դառնալ միության ասոցացված անդամ։
Այս ձևաչափը ենթադրում է սերտ համագործակցություն և Կանադային ԵՄ-ում որոշակի արտոնություններ կտրամադրի՝ առանց լիարժեք անդամակցության։
Բրյուսելի և Օտտավայի մերձեցումը տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ Կանադայի հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ Դոնալդ Թրամփի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո։
Թրամփը Կանադայի հետ առևտրային պատերազմ է սկսել, բազմիցս Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին անվանել է «նահանգապետ» և կոչ արել երկիրը դարձնել ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։

