Իրանի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի հարցերը գլխավորն են դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած պետական այցի ընթացքում:
Կանադայի ոստիկանությունը հարցաքննում է 25-ամյա այն երիտասարդին, որը վրաերթի է ենթարկել տասնյակ անձանց։ Ապրիլի 23-ին Տորոնտո քաղաքում, մոտ մեկ կիլոմետր մեկ ընդ մերթ անցնելով մայթի վրայով, ոմն Ալեք Մինասյանի վարձակալած ավտոմեքենայի հարվածներից զոհվել է 10 մարդ, 15 այլոք՝ ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ՝ կատարվածը կրկին անվանելով Մեծ Եղեռն:
Չինաստանի բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել:
Սիրիայում պատերազմի հետեւանքով ավերված ենթակառուցվածքի վերականգնումը կպահանջի առնվազն 200-300 մլրդ դոլար:
Հրե ճակատամարտն ութօրյա գարնանային տոնի ավանդական ծեսն է Հնդկաստանի Քեյթիլ քաղաքի Դուրգա աստվածուհու տաճարում։
«Հայաստանում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությանը միացած ժողովուրդը ժողովրդավարական ճեղքում ցուցադրեց»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց անգլիացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը:
Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է, օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնց կեսը երեխաներ են:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) դիմել է Թուրքիայի իշխանություններին և կոչ արել հետաձգել 2018-ի ամռանը նշանակված արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները:
Բաքվի Շեքիի շրջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանցի լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլիի ազատ արձակման հայցը:
ՄԱԿ-ը գրեթե սպառել է ռեսուրսները Սիրիայում կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, ընթացիկ տարում պահանջվում է այդ նպատակով հանգանակել մոտավորապես 3,5 մլրդ դոլար:
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը։
The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառում, որ Սիրիայում ռազմական էսկալացումը կարող էսաստկանալ:
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում:
Քրեական տրիբունալների համար միջազգային մնացորդային մեխանիզմի (ՔՏՄՄՄ) դատախազությունը Հաագայում կայացած լսումներում Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի համար, որը 40 տարվա բանտարկության էր դատապարտվել ռազմական հանցագործությունների համար, ցմահ բանտարկություն է պահանջել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ոչինչ չասող և պատմական փաստերի ճշգրիտ արձանագրումից հեռու ուղերձ է հղել պոլսահայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագի ժամանակ:
Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը:
Հայկական համայնքը, մի շարք հասարակական կազմակերպություններ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև:
Կրեմլը գոհունակությամբ է նշում, որ Հայաստանում իրադրությունը չի գնում ապակայունացման ճանապարհով, ակնկալում է կայունության պահպանումը եւ քաղաքական կոնսենսուսի ձեռքբերումը:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը վերստին հնչեցրել է երկրի իշխանությունների կողմից կատարվածի հետ առերեսվելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 39-ի:
Իսրայելացի զինվորականները Հորդանան գետի Արեւմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը մասնակցել է իսրայելացի ռաբբիի սպանությանը:
Ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ են մասնակցելու անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը, որն ապրիլի 25-26-ին տեղի կունենա Սոչիում։
Առնվազն երկու մարդ է զոհվել Թունիսի արեւելքում ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի իշխանությունների հետ համաձայնեցրել են այն պայմանները, որոնց կատարման դեպքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնի երկարաձգել Վաշինգտոնի մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ):
Ռուսաստանի Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, անդրադառնալով Հայաստանի քաղաքական զարգացումներին, նշել է, որ այն լուծվեց սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, ինչը խոսում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին:
CNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:
Շվեդիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կանցկացվի: Միջոցառմանը ելույթ կունենա հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը: