
Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պլանավորված են պետության ղեկավարի հանդիումները Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում ճշտել են, որ այցը տեղի կունենա հունիսի 4-ից 5-ը:
Ուկրաինայի նախագահը, ինչպես հավելել են նրա վարչակազմում, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերներին կիրազեկի Ուկրաինայի արեւելքի անվտանգության հետ կապված իրադրության մասին, կքննարկի Դոնբասի հակամարտության կարգավորման համար միջազգային ջանքերի ակտիվացման ուղիները, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ կարծիքներ կփոխանակի երկրում հետագա բարեփոխումների շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: