«2 օրը մեկ խոսում ենք». Գանձասարի այցից հետո Ալեն Սիմոնյանը զրուցել է Հիքմեթ Հաջիևի հետ

Անվտանգության խորհուրդը պատրաստվում է արձագանքել Հիքմեթ Հաջիևին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, թե արդեն ամեն ինչ ասված է, և միշտ չէ, որ Բաքվից հնչող բոլոր հայտարարությունները պետք է արձագանք ստանան։

«Պետք է գիտակցենք, դա ինչ-որ բան փոխելու է․․․ ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքեմ, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ։ Մենք արդեն ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվենք և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ի ցույց դնել»,- ասել է նա։

Սիմոնյանը միայն ասաց՝ ինքն ու Հաջիևը գրեթե երկու օրը մեկ խոսում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-12-ը Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ դիվանագետներ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ այցելել էին օկուպացվածշ Արցախ, որտեղ, դիվանագետներին ներկայացնելով հայկական պատմամշակութային կոթողները, այդ թվում՝ Գանձասարն ու Դադիվանքը, Հաջիևը դրանք ներկայացրել է որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930