Բաժիններ՝

Զելենսկու վարչակազմը Ռադա մտցրեց նախագահի իմպիչմենտի մասին նախաձեռնությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վարչակազմը Գերագույն ռադա է մտցրել պետության ղեկավարին պաշտոնից հեռացնելու մեխանիզմի վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին մայիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Այսօր Գերագույն ռադային փոխանցեցի պաշտոնից նախագահին հեռացնելու՝ իմպիչմենտի հատուկ ընթացակարգի մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,-հայտնել է նա:

Ստեֆանչուկը պարզաբանել է, որ Ռադայում Զելենսկու նախաձեռնության նմանօրինակը չկա: «Իմպիչմենտի ընթացակարգը դուրս է գալիս Գերագույն ռադայի գործունեությունից՝ ներառելով Ուկրաինայի Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի գործունեությունը»,- հայտնել է նա օրինագծի մանրամասների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս