
Թրամփն արտակարգ հաջող է համարել իր այցը Ճապոնիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 28-ին ավարտված իր այցը Ճապոնիա արտակարգ հաջող է եղել: Ինչպես Twitter-ում գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը, կողմերը զգալի առաջընթացի են հասել մի շարք հարցերի շուրջ։
«Վերադարձել եմ Ճապոնիա արտակարգ հաջող ուղեւորությունից: Զգալի առաջընթաց է ձեռք բերվել բազմաթիվ հարցերի շուրջ: Մեծ երկիր՝ հիանալի առաջնորդ Սինձո Աբեով»,- ասել է Սպիտակ տան տերը:
Մայիսի 28-ին Թրամփը վարչապետ Սինձո Աբեի հետ միասին այցելել է Ճապոնիայի ռազմածովային ուժերի խոշորագույն նավերից մեկը՝ «Կագա» ուղղաթիռակիր, որը գտնվում է Տոկիոյի ծոց մուտքի մերձակա Յոկոսուկա բազայում: Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են , որ Վաշինգտոնի եւ Տոկիոյի ռազմական դաշինքն այժմ ամուր է, քան երբեւէ:
Յոկոսուկա բազայում Թրամփը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Wasp ունիվերսալ դեսատային նավի վրա ելույթ է ունեցել ամերիկացի զինծառայողների առջեւ:
Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահը հանդիպում էր ունեցել Ճապոնիայի Նարուհիտո նոր կայսեր հետ՝ դառնալով միապետի ունկնդրությանն արժանացած առաջին օտարերկրյա ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: