Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել

ԱՄՆ նավթային ընկերությունները հայտարարել են համաշխարհային վառելիքային ճգնաժամի սկսվելու մասին, որի մասին ոլորտի ղեկավարները վերջին ամիսներին նախազգուշացնում էին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ աշխարհում վառելիքի առևտրային պաշարները նվազում են ավելի քան կես տարի, իսկ ռազմավարական նավթային պաշարների հետագա օգտագործման հնարավորություններն արդեն սահմանափակ են։ Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը նշել է, որ գների և մատակարարումների ռիսկերը մեղմելու առկա մեխանիզմները մեծ մասամբ սպառվել են։

Իրավիճակն ավելի է բարդացել Սաուդյան Արաբիայում նավթամուղի վրա հարձակումից հետո։ Ըստ վերլուծաբանների՝ միջադեպի հետևանքով համաշխարհային շուկայից օրական առնվազն 2,5 մլն բարել նավթ է դուրս մնացել։ Այս ֆոնին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային՝ մեկ գալոնի դիմաց 6,23 դոլարի, իսկ բենզինը՝ 4,32 դոլարի։

Ամերիկյան նավթի գինը երեք շաբաթում աճել է 19%-ով՝ մոտենալով մեկ բարելի դիմաց 101 դոլարին։ WSJ-ի տվյալներով՝ իրավիճակը բարդացնում են Իրանի հետ հակամարտությունը, նավթատար նավերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ինչպես նաև Չինաստանի կողմից նավթի գնումների ավելացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930