Գնդիկ-բոքոնիկի հեքիաթը հիշեցի ԱԱԾ-ին խաբեցի, ФСБ-ին կխաբեմ ու կխաբեմ …Արեգ Սավգուլյան

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը գրում է. «Գնդիկ-բոքոնիկի հեքիաթը հիշեցի ԱԱԾ-ին խաբեցի, ФСБ-ին կխաբեմ ու կխաբեմ …

1. 2026-ի սեպտեմբերի 14-ից Մոսկվայի Օստանկինոյի դատարանում քննվում է «Սպայկա-Ռուս» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Ղազարյանի և տնօրեն Արայիկ Սարուխանյանի դեմ գործը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ խոսքը Ռուսաստանից մոտ 44 մլրդ ռուբլի դուրս բերելու գործի մասին է:

2. Ըստ մեղադրանքի իրականում արտահանվել է ոչ թե 44 միլիարդ, այլ 880 միլիոն ռուբլու ապրանք, իսկ մնացածը «լվացվել է», այդ գումարները դուրս են բերվել Ռուսաստանից և տարբեր երկրների ռեզիդենտների հաշվին են նստեցվել, հետո այդտեղից փոխանցվել են այլ տեղ և այլն, մի խոսքով փողերի լվացման «անմեղ-բարի» սխեմա։ Արդյունքում մոտ 700 միլիոն դոլլար (2015-2018 կուրսով) «ևս» է արվել։ Այս քրեական գործի շրջանակներում ռուս իրավապահները դիտարկում են մոտ 60 միլիոն դոլարի փոխհատուցում որպես չվճարված հարկ, բայց ոչ միայն, մեղադրանքի հաստատման դեպքում կախված քրեական հոդվածների ծանրությունից Սպայկայի տղաները կարող են ազատազրկվել։

3. Հիշում եք 2019-ին էլ Դավիթ Վենգերովիչին ձերբակալեցին, նա այն ժամանակ ասում էր ԱԱԾ-ի պադվալներով անցած մոհիկան է, կհաջողվի արդյո՞ք անցնել նույնը ФСБ-ի լաբիրինթով, ցույց կտա ժամանակը։ Արդյունքում «Սպայկան» պետական բյուջե վճարեց 18 միլիոն դոլար մինչև 2024 թվականը ներառյալ, որպես մեղքերի՝ չվճարված հարկերի փոխհատուցում։ Եվ դրանից հետո «ГУЛЯЙ ВАСЯ И УЛЫБАЙСЯ”։ Եվ իշխանության ու Սպայկայի շահերը սկսեցին հոսել մեկ առվով։

4. Ավելին հենց նույն 2024 թվականին «Սպայկա» ընկերությունը «Ամերիա» բանկում երաշխավորել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հայր Սոկրատ Փամբուխչյանի 1.5 միլիոն դոլարի վարկը, որի շրջանակներում նա դեղձի այգիներ պետք է հիմներ։ Դեղձն էլ, որ աճեր ով պետք է իրացներ, բնականաբար «Սպայկան», ինչպե՞ս կրկին հարկեր վճարելուց խուսափելո՞վ։

Հ.Գ. Ինչո՞ւ են հիմա ՌԴ-ը իրավապահները բացում 10 ամյա վաղեմության կծիկը, միգուցե ուզում են կոռուպցիոն սխեմաների հետքերով հասնել պաշտոնական Երևան, որի ոտքի տակ է այսօր «Սպայկայի» պոչը։ ՀՀ իշխանություններից ո՞վ է հովանավորում «Սպայկային», այստեղ է թաքնված շան գանգը և ոչ միայն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930