
ԱՄՆ-ը կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային. Վոլքեր

Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ: Այդ մասին կայացած բրիֆինգում հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը:
«Ուկրաինան, ինչպես որ աշխարհի ցանկացած այլ երկիր, ինքնապաշտպանության իրավունք ունի»,- արձանագրել է Վոլքերը: Նա նշել է, որ «Նահանգները պատրաստ է բավարարել Ուկրաինայի պաշտպանության ապահովման արդարացված պահանջմունքները»:
«Մենք Ուկրաինայի հետ խորհրդատվություններ կանցկացնենք նրանց օրինական պահանջմունքների շուրջ: Մենք կպարզենք՝ ինչ միջոցներ են անհրաժեշտ նրանց տրամադրել: Բացի այդ, մենք պատրաստ ենք զենքի արատահանմանը, այսինքն՝ Ուկրաինայի կողմից ԱՄՆ-ի ռազմական սարաքավորանքի գնմանը»,- ասել է հատուկ ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: