ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով`Ցեղասպանություն:
Հարավային Կորեայում տեղաբաշխված ամերիկյան զորքերը հանրապետության տարածքում կմնան նույնիսկ Փհենյանի եւ Սեուլի միջեւ հաշտության պայմանագրի ստորագրումից հետո:
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Անվտանգության ու պաշտպանության ապահովման նպատակով Եվրամիության ծախսերը 2021-2027 թվականներին կաճեն 40 տոկոսով՝ մինչեւ 27,5 մլրդ եվրո, ինչը կկազմի այդ ժամանակաշրջանում ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մոտավորապես 2 տոկոսը:
Տրիպոլիից արեւմուտք ընկած ափամերձ շրջանում ինը միգրանտների, այդ թվում մեկ երեխայի մարմիններ են գտել նավակում, որոնք զոհվել են Լիբիայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առնվազն յոթ մարդ է զոհվել մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով:
«Հայաստանում ծավալվող իրադարձություններն արտաքին վեկտոր չունեն, դրանք ներքին զարգացումներ են, հետևաբար՝ որևէ կերպ չեն ազդի հայ-իրանական հարաբերությունների վրա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՌՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։
Հայաստանյան իրադարձություններին իրանական կողմից որևէ պաշտոնական արձագանք դեռևս չկա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու վրա ռասիստական հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացում է ստացել սեփական Պահպանողական կուսակցության պատգամավորների մի մասից, որ իր կառավարությունը գտնվում է հրաժարականի սպառնալիքի ներքո՝ Brexit-ից հետո մաքսային կարգավորման հարցերում Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների պահպանման պլանների իրագործման դեպքում:
Իրանի արեւմուտքում՝ Յասուջի նահանգում, մայիսի 2-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 76-ի:
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրորդ մշտական ռազմածովային խմբի նավերը մայիսի 1-ին մտել են Սեւ ծով:
«Չեմ կարծում, որ կլինի իրավիճակ «պատը՝ պատին»։ Բայց այն, որ արյուն կարող է թափվել, շատ հնարավոր է։ Բոլորի համար պարզ է, որ դրանից կօգտվի Հայաստանի արևելյան հարևանը։ Եթե այդ խաղերը ձեռնտու են և հարմար են Փաշինյանին, կարող է շարունակել խաղալ այդ խաղերը»։
Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման նպատակով մայիսի 2-ին պաշտոնապես դիմում է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին:
Առնվազն 30 մարդ է տուժել Իրանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի կենտրոնական մասում:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 3-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Սիրիայի իշխանությունները զինված ընդդիմության հետ համաձայնություն են ձեռք բերել Հոմս նահանգային կենտրոնի (գտնվում է Դամասկոսից 165 կմ հեռավորության վրա) հյուսիսային արվարձաններից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացնել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանի Փանմունջոմ վայրում:
Առայժմ անհայտ է մնում այն 34 մարդկանց գտնվելու վայրը, որոնք կարող էին լինել Սան Պաուլուում այրված բազմահարկ շենքում:
Փարիզում մայիսմեկյան ցույցին հաջորդած անկարգությունների հետեւանքով ոստիկանությունը 276 մարդ է ձերբակալել:
Վատիկանի գանձապահ կարդինալ Ջորջ Պելը Մելբուռնի դատարանում կմեղադրվի սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ:
Կորեական Ինչխոն քաղաքի միջազգային օդանավակայանի աղբանոցից հավաքարարը մոտավորապես 327 հազար դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորներ է գտել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 օրով հետաձգել է պողպատի և ալյումինի սակագների վերաբերյալ բանակցությունները Կանադայի, ԵՄ-ի և Մեքսիկայի հետ:
Աֆղանստանի անվտանգության ուժերի հզորությունը կտրուկ թուլացել է վերջին 12 ամիսների ընթացքում դասալքության և վիրավորների մեծ թվի պատճառով:
Բելգիայի քրեական ոստիկանության նախկին ղեկավար Կատրին դե Բոլլը երեքշաբթի օրը պաշտոնապես ստանձնել է Եվրոպական ոստիկանական գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը:
Հարավային Կորեան կհեռացնի բարձրախոսները, որոնք տեղադրված են Հյուսիսային Կորեայի սահմանին:
Բրազիլիայի խոշորագույն քաղաքում՝ Սան Պաուլոյում 6 հարկանի շինությունը փլուզվել է խոշոր հրդեհից հետո՝ խլելով առնվազն մեկ մարդու կյանք: