Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակն այս տարի ևս չի ցանկանում Թրամփին տեսնել խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն այս տարի կրկին դեմ է արտահայտվել այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա պետական այցի ընթացքում, որը կայանալու է հունիսի 3-5-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով, ճառով հանդես գա Միացյալ Թագավորության գլխավոր օրենսդիր մարմնում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 28-ին՝ Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտում:

«Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա, նախեւառաջ, ես ոչ մի հարցում չեմ ստացել այն բանի կապակցությամբ, որ նախագահ Թրամփը ելույթ ունենա խորհրդարանի երկու պալատների առջեւ, նման հարցում չի եղել»,-ասել է նա:

«Երկրորդ՝ հարկ է նշել, որ «…» արտասահմանում, եւ ես այդ տերմինն օգտագործում եմ քաղաքական նշանակությամբ, գոյություն ունի այն տեսակետը, թե առկա է ինչ-որ անխախտ նորմա, հաստատված սրբազան կանոն, որ այցով Միացյալ Թագավորություն ժամանող Միացյալ Նահանգների նախագահը ելույթ ունենա խորհրդարանի զույգ պալատների առջեւ:

Ներեցեք, բայց դա այդպես չէ: Դա ոչ մի դեպքում անխախտ նորմա կամ կանոն չէ: Դա տեղի է ունեցել հաճախ, բայց տեղի է ունեցել ոչ ամեն անգամ»,-պարզաբանել է Բերքոուն: Նա հիշեցրել է, որ բրիտանական խորհրդարանի անդամների առջեւ ժամանակին հանդես են եկել ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման, իսկ ահա, օրինակ, ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը, թեեւ երկիր է ժամանել պետական այցերով, ոչ մի անգամ ելույթ չի ունեցել:

Խոսնակը նշել է, որ ինքը խորհրդարանում Թրամփի ելույթի նկատմամբ իր բացասական վերաբերմունքն արդեն շարադրել է 2017 թվականի փետրվարի 6-ին՝ Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի նախագահի նախորդ այցից առաջ: Այն ժամանակ նա Վեսթմինսթերում հոլլում՝ 900 տարվա պատմություն ունեցող շենքում, որը խորհրդարանական համալիրի ամենահին շինությունն է, Թրամփին ընդունելու մերժումը կապել էր այդ թվում՝ ԱՄՆ-ում միգրացիայի արգելման մասին հրամանագրի ստորագրման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս