
Մակրոնը պատմել է, թե Եվրամիությունում ովքեր պետք է գլխավորեն հանգուցային պաշտոնները

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը ԵՄ-ի հանգուցային պաշտոնների թեկնածուներին կորոշի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ըստ որում Եվրոպայի հիմնական կառույցների ղեկավարներ պետք է դառնան «ուժեղ առաջնորդներ»։
Եվրամիության ղեկավարները մայիսի 28-ին անցկացրել են ոչ պաշտոնական գագաթնաժողով, որտեղ կոնսուլտացիաներ են սկսել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարների հանգուցային պաշտոնների թեկնածուների ընտրության շուրջ:
Հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի կայքում: Մակրոնը նշել է, որ Եվրամիության երկրների ղեկավարները համաձայնության են եկել հունիսի գագաթնաժողովից ոչ ուշ որոշել Եվրոպայի հանգուցային պաշտոնների չորս ղեկավարներին: Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ի հիմական կառույցների ղեկավարներ պետք է դառնան երկու տղամարդ եւ երկու կին, որոնք կունենան անհրաժեշտ որակավորումը, որպեսզի կատարեն առաջադրված խնդիրները եւ որոնք Եվրոպան կդարձնեն առավելագույնս ուժեղ:
«Մեզ հարկավոր են ուժեղ առաջնորդներ, որոնք ունեն մեծ փորձ, ուժեղ օրինականություն»,- ընդգծել է Մակրոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: