Չինական արտադրանքի վրա մաքսատուրքերի բարձրացումը շարունակելու Սպիտակ տան մտադրությունը հարկ է F դիտել որպես սխալ, որը թույլ չի տա Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին հաղթահարել կոնֆլիկտային իրադրությունն առեւտրի ոլորտում:
2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ուժեղագույն թեկնածուն կլիներ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկինը:
Իրանական նավթի արտահանումը հունիսին եւ հուլիսին օրական 500 հազար բարելից պակաս է կազմել Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների արդյունքում, ինչը վկայում է Սպիտակ տան քաղաքականության արդյունավետության մասին:
Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալը շրջանի քաղաքապետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի կողքին իր և իր կնոջ արձաններն է կանգնեցրել:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում է «Sputnik Բելառուս»-ին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են իրենց հազարավոր զինծառայողների դուրս բերել Աֆղանստանից՝ հանրապետությունում խաղաղ կարգավորման գործարքի շրջանակներում «Թալիբան» արմատական շարժման կողմից մի շարք զիջումների փոխարեն:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններից հետո Պահպանողական կուսակցությունը կորցրել է երկու պատգամավոր եւ իր մեծամասնությունը կրճատել մինչեւ մեկ ձայն:
ԱՄՆ-ի իշխանությունները կշարունակեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, քանի դեռ Վաշինգտոնը եւ Պեկինը առեւտրական համաձայնագիր չեն կնքի:
ԱՄՆ-ի Ինդիանայի նահանգի իշխանությունները որոշել են արտաշիրմել բանկերի լեգենդար կողոպտիչ Ջոն Դիլինջերի աճյունը, որն սպանվել է 85 տարի առաջ:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ենթադրում են, որ «Ալ Քաիդա» խմբավորման՝ 2011 թվականին վերացված պարագլուխ Ուսումա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ոչնչացվել է վերջին երկու տարվա ընթացքում:
Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսն ընդունել է, որ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելը դյուրին չի լինի:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից հեռացնելուց հետո ԱՄՆ-ում այդ կործանիչների համար հատուկ կրթություն ստացող թուրք օդաչուները սկսել են վերադառնալ Թուրքիա, իսկ այդ երկրի կողմից արդեն գնված չորս Ֆ-35-երը մնացել են ԱՄՆ-ում:
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է 6 հազար միավոր բնակարանի շինարարությունը հրեա նորաբնակների համար եւ 700 տների ու բնակարանների կառուցմանը պաղեստինցիների համար Հորդանան գետի Արեւմտյան ափին:
ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի նկատմամբ չեն ազդի Իրանի ազգային շահերի պաշտպանության նրա աշխատանքին:
Ամերիկացի ընտրողների կեսից ավելին չի ցանկանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը:
Վրաստանի ծովափնյա Չակվի քաղաքի երկաթուղային կայանի մոտ Բաթումի-Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է զբոսաշրջիկին:
Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։
Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ:
վ
Բրիտանական բանկային սեկտորը պատրաստ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ցանկացած սցենարի:
«Ռոստեխը» շուրջ 2,6 հազար ՊՎ-26 տիպի հատուկ փամփուշտներ կմատակարարի «Ավիալեսօխրանա»-ին անտառային հրդեհները մարելիս անձրեւի առաջացման համար:
Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել է փոխհամաձայնության հասնել:
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին վստահություն է հայտել, որ երկրի ազգային արժույթը, որը մեկուկես ամսում արժեզրկվել է 6,6 տոկոսով, կամրապնդվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 5-ը, կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»:
Ալյասկան, որն ԱՄՆ-ի ամենահյուսիսային եւ տարածքով խոշորագույն նահանգն է, հայտնվել է անոմալ շոգի եւ սաստիկ հրդեհների ճիրաններում, որոնք մոլեգնում են այստեղ, ինչպես եւ աշխարհի այլ արկտիկամերձ տարածաշրջաններում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն կարողանա ազդել ոչ իր, ոչ էլ իր ընտանիքի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 31-ին Բրազիլիան հայտարարել է Միացյալ Նահանգների հանգուցային դաշնակիցներից մեկը ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս:
Ամերիկյան «Boeing» ընկերությունը հայտարարել է, որ ևս 4 միավոր CH-47F «Chinook» ռազմական բեռնատար ուղղաթիռ է մատակարարվել Թուրքիա: