Չինաստանն ԱՄՆ-ին սպառնացել է մաքսատուրքերի պատասխան բարձրացմամբ

Չինական արտադրանքի վրա մաքսատուրքերի բարձրացումը շարունակելու Սպիտակ տան մտադրությունը հարկ է F դիտել որպես սխալ, որը թույլ չի տա Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին հաղթահարել կոնֆլիկտային իրադրությունն առեւտրի ոլորտում: Այդ մասին, ինչպես օգմոստոսի 2-ին հայտնել է Շենչժեն քաղաքի (Չինաստանի հարավ) Արբանյակային հեռուստաալիքը, հայտարարել է ՉԺՀ-ի արաքին գործերի նախարար Վան Ին։

«Դա մեր առեւտրատնտեսական հակասությունները կարգավորելու բացարձակապես ոչ ճիշտ մեթոդ է»,- ասել է նա լրագրողներին Բանգկոկում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամների միջնախարարական հանդիպման անցկացման ընթացքում: Իր հերթին Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը հայտնել է, որ իր երկրի իշխանությունները պատրաստ են համարժեք միջոցներ ձեռնարկել ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից չինակական արտադրանքի վրա մաքսատուրքերի ազդարարված բարձրացմանը: «Եթե ԱՄՆ-ը բարձրացնի մաքսատուրքերը, ապա չինական կողմը պատասխան միջոցներ կձեռնարկի: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է լավ մտածի նման քայլեր կատարելուց առաջ, քանի որ նա ստիպված կլինի բախվել իր գործողությւնների աղետալի հետեւանքներին»,- ասել է նա բրիֆինգում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 1-ին հայտարարել է, որ իր վարչակազմը կշարունակի մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա, քանի դեռ Վաշինգտոնը եւ Պեկինը առեւտրական համաձայնագիր չեն կնքի: «Այնքան ժամանակ, քանի դեռ գործարք չի լինի, մենք նրանց կհարկենք մաքսերով»,- ասել է Թրամփը: Բացի դրանից, ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Չինաստանից ապրանքների՝ օգոստոսի 1-ին հայտարարված մաքսերի չափը կարող է 10 տոկոսից բարձրացվել մինչեւ 25 տոկոս կամ ավելի:

Ինչպես հայտնել է «Աքսիոս» պորտալը, ամերիկյան նոր մաքսատուրքերը, որոնք Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվեն սեպտեմբերի 1-ից, կվերաբերեն մանկական խաղալիքներին, հագուստին, կոշկեղենին, ինչպես նաեւ այնպիսի էլեկտրոնային սարքերի, ինչպիսք են IPhone սմարթֆոնները եւ նույնիսկ զենքը: Նոր սակագների սահմանումը կհանգեցնի այն բանին, որ ԱՄՆ-ը տուրք կդնի Ամերիկա ուղարկվող ամբողջ չինական ներմուծման վրա:

Պորտալի տվյալներով՝ մաքսերը կվերաբերեն հագուստի այնպիսի առարկաների, ինչպիսք են վերարկուները, տաբատները, շորտերը, շրջազգեստները, զգեստները եւ նույնիսկ ներքնազգեստը: Բացի դրանից, տուրքերը կվերաբերեն նաեւ էլեկտրոնային սարքերին՝ IPhone սմարթֆոններին, միկրոֆոններին, թվային խցիկներին, ականջակալներին, խաղային կցուրդներին: Ըստ որում, «Աքսիոսի» տվյալներով՝ մաքսերը կտարածվեն նաեւ հրազենի՝ ռեւոլվերների, ատրճանակների, հրացանների եւ զենքի այլ տեսակների վրա:

Մնացած ապրանքների թվում ցանկում նշված են մանկական խաղալիքները, կաթնամթերքը, ծաղիկները, բանջարեղենը եւ մրգերը, համեմունքը, ալկոհոլը, կահույքը եւ տան համար ապրանքները, մարզական գույքը, Այս շաբաթ ավելի վաղ Շանհայում տեղի է ունեցել ամերիկա-չինական առեւտրական բանակցությունների 12-րդ փուլը: Հուլիսի 31-ին Սպիտակ տունը տարածել է հայտարարություն, որում անցած հանդիպումները որակել է կառուցողական, սակայն օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 1-ից 10 տոկոսի չափով նոր մաքսեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա՝ 300 միլիարդ դոլար արժողությամբ: Երկկողմ առեւտրական բանակցությունների հաջորդ փուլն, ինչպես սպասվում է, կկայանա սեպեմբերի սկզբին Վաշինգտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս