Ամերիկացիների կեսից ավելին չի ցանկանում Թրամփի իմպիչմենթը. հարցում
Ամերիկացի ընտրողների կեսից ավելին չի ցանկանում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը: Այդ մասին վկայում են Քվինիփեքսի համալսարանի կողմից անցկացված հարցման տվյալները:
Հետազոտության արդյունքների համաձայն, ամերիկացի ընտրողների 60 տոկոսը կարծում է, որ Կոնգրեսը չպետք է Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց նախաձեռնի: Իմպիչմենթի օգտին արտահայտվել են հարցմանը մասնակցած մեծ թվով դեմոկրատներ (61 տոկոս) եւ սեւամորթ ընտրողներ (66 տոկոս):
Հետազոտության մեջ նշվում է, որ ընտրողների 51 տոկոսը Թրամփին համարում է ռասիստ: Սեւամորթ եւ լատինամերիկացի բնակչության շրջանում այս տեսակետը պաշտպանել է 80 տոկոսը եւ 55 տոկոսը՝ համապատասխանաբար: Սպիտակամորթ ընտրողների կեսը (50 տոկոսը), ընդհակառակը, նախագահին ռասիստ չի համարում:
Հարցումն անցկացվել է հուլիսի 25-ից մինչեւ 28-ը: Դրան մասնակցել է 1306 ամերիկացի ընտրող: Հնարավոր վիճակագրական անճշտությունը կազմում է 3,4 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: