
«Ռուսաստանը հրաժարվեց, ուստի պայմանագրի գործողությունն ավարտվում է այսօր». Փոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն օգոստոսի 2-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտոնապես դուրս է գալիս Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։
«Փետրվարի 2-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին վեց ամիս տվեց ՄՓՀՀՊ-ի կատարմանը վերադառնալու համար: Ռուսաստանը հրաժարվեց, ուստի պայմանագրի գործողությունն ավարտվում է այսօր: ԱՄՆ-ը չի մնա պայմանագրի մասնակիցը, երբ մյուսները խախտում են այն»,- գրել է Փմպեոն Twitter-ում:
ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես պաշտոնապես հավաստել է, որ ՄՓՀՀՊ-ի գործողությունն օգոստոսի 2-ին դադարեցվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: