Բաժիններ՝

Յակուտիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անտառային հրդեհների պատճառով

Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաեւն օգոստոսի 1-ին հրամանագիր է ստորագրել տարածաշրջանային բնույթի անտառներում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու վերաբերյալ, որտեղ ավելի քան 1 մլն հեկտար անտառ է այրվում: Այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կգործի օգոստոսի 1-ից:

Յակուտիայի կառավարությանը հանձնարարված է միջոցներ ձեռնարկել հրդեհները մարելու եւ բնակավայրերին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Տարածաշրջանի մունիցիպալ կազմավորումների ղեկավարներին հանձնարարված է ուժեր եւ միջոցներ ներգրավել արտակարգ դրությունը վերացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յակուտիայի տարածքում գործում է 139 բնական հրդեհ՝ 1,146 մլն հեկտար ընդհանուր տարածքով: Հրդեհաշիջման համար գործի է դրվել 738 մարդ եւ 72 միավոր տեխնիկա: Արտակարգ դրության ռեժիմ է սահմանված հանրապետության հինգ շրջանում: Հատուկ հակահրդեհային ռեժիմ է սահմանված 14 մունիցիպալ շրջանների տարածքում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս