Եվրամիության երկրները դեռևս չեն որոշել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնի թեկնածուին. AFP
Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել է փոխհամաձայնության հասնել: Այդ մասին օգոստոսի 1-ին հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարությանը:
«Այս փուլում, չնայած այն բանին, որ առանձին հավակնորդներ ավելի շատ աջակցություն են ստանում, քան մյուսները, ԱՄՀ-ի ապագա ղեկավարի հարցում լիակատար փոխհամաձայնություն դեռեւս չկա»:
Հուլիսի 29-ին Financial Times թերթը, վկայակոչելով ԵՄ-ի մի աղբյուր, հայտնել էր, որ ներկայում միայն երեք հավակնորդներ են դիտարկվում ԱՄՀ-ի կարգադրիչ-տնօրենի պաշտոնի համար: Ըստ հրատարակության տեղեկությունների, միասնական թեկնածու ընտրելիս Եվրամիության երկրների կառավարությունները գնահատում են Եվրոխմբի նախկին նախագահ, Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարար Յերուն Դեյսելբլումի, Համաշխարհային բանկի գլխավոր գործադիր տնօրեն բուլղարուհի Կրիստալինա Գեորգիեւայի եւ Ֆինլանդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլլի Ռենի առաջադրման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: