Բաժիններ՝

Նյու Յորքում առաջարկել են ցուցարարներին արգելել ջուր լցնել ոստիկանների վրա

Բողոքի ակցիայի մասնակիցը, որը ջուր  լցրել ոստիկանության աշխատակցի վրա, կարող է 4 տարով բանտ ուղարկվել: Այս բովանդակությամբ օրինագիծը պատրաստել է Սթեյթեն Այլենդի շրջանից Նյու Յորքի նահանգի օրենսդիր ժողովի անդամ Մայքլ Ռեյլին: Նրա կարծիքով՝ ժամանակն է վերջ դնել զանազան ակցիաների ընթացքում ոստիկանների վրա ջուր լցնելու ցուցարարների փորձերին։

«Միանգամայն կարող է պատահել, որ որեւիցե մեկը որոշի (ոստիկանի վրա) շփել մի այլ բան, այլ ոչ թե ջուր»,- պարզաբանել էՌեյլին The Wall Street Journal թերթում հրապարակված հարազրույցում: Նա ինքն ավելի վաղ ծառայել է Նյու Յորքի ոստիկանությունում:

Նրա նախաձեռնությունը ներկայացվել է այն բանից մեկ օր անց, երբ քաղաքի ոստիկանական վարչությունն սկսեց հուլիսի 24-ին Քուինսի շրջանում տեղի ունեցած միջադեպի հետաննությունը, որտեղ երկու ոստիկանների վրա հեղուկ էին լցրել: Երկու օր առաջ նույնպիսի միջադեպեր են տեղի ունեցել Բրուքլինում եւ Հառլեմում, եւ այդ իրադարձությունների տեսագրությունները լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս