
Թուրքիայում քաղաքապետը Աթաթուրքի հուշարձանի կողքին իր ու կնոջ արձանն է կանգնեցրել

Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալը շրջանի քաղաքապետը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի կողքին իր և իր կնոջ արձաններն է կանգնեցրել:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
2006թ. նույն քաղաքապետը` ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) ներկայացնող Իսմայիլ Ույգարը, կանգնեցրել էր Աթաթուրքի արձանը:
Նշվում է, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք քաղաքապետների և համայնքապետների կողմից օրենքի խախտումներ են նկատվել:
Ինչպես օրինակ Իսմայիլ Ույգուրը 24-ամյա որդուն նշանակել էր քաղաքապետի տեղակալ` 7000 լիրա (մոտ 1250$) աշխատավարձով: Այդ որոշման վերաբերյալ Իսմայիլ Ույգարը պարզաբանումներ էր տվել, որ վստահելի մարդ չունի իր կողքին, սակայն կարճ ժամանակ անց բացասական արձագանքների պատճառով տեղի էր տվել: