
ԱՄՆ-ի իշխանությունների կարծիքով՝ բեն Լադենի որդին սպանվել է վերջին երկու տարվա ընթացքում. NYT

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ենթադրում են, որ «Ալ Քաիդա» խմբավորման՝ 2011 թվականին վերացված պարագլուխ Ուսումա բեն Լադենի որդին՝ Համզա բեն Լադենը, ոչնչացվել է վերջին երկու տարվա ընթացքում: Հուլիսի 31-ին այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթի էլեկտրոնային տարբերակը։
Թերթի աղբյուրների խոսքով՝ Վաշինգտոնում կարծում են, որ Համզա բեն Լադենը ոչնչացվել է ինչ-որ մի գործողության արդյունքում: Դրանում ինչ-որ դեր է խաղացել ԱՄՆ-ի հետախուզությունը: Գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, թե հատկապես երբ, չի ճշտվում:
Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած սղագրության համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը հուլիսի 31-ին հրաժարվել է հաստատել, թե ճիշտ է արդյոք Համազա բեն Լադենի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը:
Համզա բեն Լադենն ավելի վաղ ներկայացվել է քարոզչական մի քանի տեսագրություններում, որոնք տարածում էր «Ալ Քաիդան»: ԱՄՆ-ի իշխանությունները ենթադրում են, որ Համզա բեն Լադենին պատրաստում էին դառնալու խմբավորման պարագլուխներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: