
Անգլիայի բանկը պատրաստ է Brexit-ի ցանկացած սցենարի

Բրիտանական բանկային սեկտորը պատրաստ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ցանկացած սցենարի: Այդ մասին հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին:
Նա նշել է, որ Անգլիայի բանկն սկսել էր Brexit-ին նախապատրաստվել 2016 թվականի հունիսին հանրաքվեի արդյունքների հայտարարումից անմիջապես հետո: Ներկայում բրիտանական շուկայի մասնակիցները պատրաս են ԵՄ-ից երկրի դուրս գալուն:
«Բրիտանական բանկերը լավ կապիտալացված են եւ պատրաստ են Brexit-ի ցանկացած սցենարի»,-ասել է նա մամուլի ասուլիսում, որը նվիրված էր բանկային տոկոսադրույքի շուրջ Անգլիայի բանկի նիստի արդյունքներին: Բանկային կարգավորիչն օգոստոսի 1-ին կայացած նիստում վերստին որոշում է ընդունել բազային տոկոսադրույքը պահպանել 0,75 տոկոսի մակարդակի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: