Բաժիններ՝

Չակվիի երկաթուղային կայարանում գնացքը հարվածել է զբոսաշրջիկին. նա տեղում մահացել է

Վրաստանի ծովափնյա Չակվի քաղաքի երկաթուղային կայանի մոտ Բաթումի-Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է զբոսաշրջիկին: Այս մասին հայտնում է վրացական apsny.ge կայքը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել 41-ամյա օտարերկրացի մի տղամարդ:

Դեպքի վայր է ժամանել Քոբուլեթիի շտապօգնությունը, սակայն տղամարդը տեղում մահացել էր:

Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կամ անվտանգության կանոնները խախտելու արդյունքում մարդու մահ պատճառելու մասին հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031