
Քոնդոլիզա Ռայսը գնահատել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամագրվելու հավանականությունը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այն կարծիքին է, որ Ուկրաինան մոտ ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Այդ մասին նա հայտարարել է «Նովոյե վրեմյա» հրատարակությանը տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ այժմ դա հնարավոր չէ: Եվ դա այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսային կազմակերպություն է, եւ ես չեմ կարծում, որ դուք կոնսենսուս կունենաք: Կարծում եմ, այժմ դժվար կլինի կոնսենսուսի հասնել նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիր ստանալու հարցում»,- ասել է նախկին պետքարտուղարը:
Դրա հետ մեկտեղ Ռայսը նշել է, որ Ուկրաինան կարող է դաշինքին մերձենալ նույնիսկ առանց պաշտոնական համաձայնագի: Նրա կարծիքով՝ դրան կարող է նսպաստել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: