Բաժիններ՝

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում թորիների մեծամասնությունը կրճատվել է մինչև մեկ ձայն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի լրացուցիչ ընտրություններից հետո Պահպանողական կուսակցությունը կորցրել է երկու պատգամավոր եւ իր մեծամասնությունը կրճատել մինչեւ մեկ ձայն: Այդ մասին հայտնել է BBC News-ը:

Լիբերալ դեմոկրատները պահպանողականների նկատմամբ հաղթանակ են տարել Ուելսի Բրեքոն եւ Ռադնորշիր ընտրատարածքում: Կորուստը տեղի է ունեցել պահպանողականներից նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնամուտի ֆոնին:

Պահպանողականների գլխավորած կառավարող կոալիցիան ունի 320 մարդ, ընդդիմությունը՝ 319: Ուժերի նման դասավորությամբ Եվրամիությունում Մեծ Բրիտանիային պահելու կողմնակիցներին ավելի դյուրին կլինի պաշտպանել իրենց դիրքորոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս