
Արյունոտ գիշեր Զագրեբում. գնդակահարվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու, տեղեկացնում է «Sputnik Բելառուս»-ին:
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին) Կայզերիցայի շրջանում: Զոհվել է վեց մարդ, որոնց թվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կա չորս երեխա:
Նրանց մարմիններին եղել են հրազենային վերքեր:
Մեկը՝ յոթնամսյա մանկիկ, ողջ է մնացել, սակայն վերքեր է ստացել եւ հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարել է մի տաղամարդ: Հանցագործությունը կատարելուց հետո նա թաքնվել է: Ենթադրվում է, որ հանցագործության դրդապատճառ է դարձել մարդասպանի խանդը նախկին կնոջ եւ նրա նոր զուգընկերոջ նկատմամբ:
Հանցագործին փնտրում է ոստիկանությունը: