Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, վարդագույնով է պատվել ի նշան աջակցության կրծքի քաղցկեղի դեմ պայքարի Octobre Rose (Վարդագույն հոկտեմբեր) ակցիայի։
Ռուս վերլուծաբանն ասաց, որ Մոսկվային այդքան էլ չի հետաքրքրում, թե սա ինչպես կընկալի Փաշինյանը: Նրա խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է նախկինի նման իրեն զգալ հարաբերությունների այն մասնակիցը, որն իրեն Երևանում կարող է թույլ տալ ավելին, քան կարող է թույլ տալ գուցե հետսովետական տարածքի մեկ այլ մայրաքաղաքում:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ուշագրավ երեւույթ է, որն իր վրա է կենտրոնացնում մի շարք դիտարկումներ:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թումա Չելիքն օրերս Մարաշի նախկին հայկական ու հրեական թաղամասում գանձ որոնելու «օրինական» աշխատանքների վերաբերյալ հարց է ուղղել մշակույթի նախարարին:
Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով կառավարության նիստում, հայտարցարել է, որ չի համաձայնել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ բանակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, քանզի չի հավատացել, որ այդ հանդիպումը Թեհրանի շահերից է բխում:
Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ին այցով կգտնվի Վրաստանում: Հանրապետության ԱԳ նախարարության տեղեկատվության համաձայն, պատվիրակությունը, որի կազմում կլինի դաշինքի 29 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչը, կգլխավորի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Փարիզում ընթանում է «Ցասման երթը»՝ ընդգրկուն ակցիա, որը կազմակերպվել է ոստիկանության ֆրանսիական արհմիությունների կոչով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր եւ ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է, որ հոկտեմբերի 2-ին Եվրամիությանը «կառուցողական եւ հիմնավոր» առաջարկություն է ներկայացնելու Brexit-ի վերաբերյալ, սակայն ոչ մի մանրամասն չի հայտնել։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը, ինչպես սպասվում է, կհետաձգի արտակարգ բյուջեի նախագծի հայտարարումը ԵՄ-ից «կոշտ» սցենարով կամ համաձայնագրով Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ առկա անորոշությունների պատճառով:
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել Իրանում գազի արդյունահանման եւ շինարարական նախագծերի վրա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նպատակ է դրել կապիտուլացվելու հարկադրել Իրանին, նման քաղաքականությունն անհեռատես է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների կրճատումն այնքան ժամանակ, խանի դեռ չի հասնել «հարկավոր արդյունքին»:
Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ 9 անցկացվում ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի:
Հոկտեմբերի 2-ին խոշոր հրդեհ է բռնկել Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող շուկայի տարածքում:
Իրանն ընդհանուր առմամբ համաձայն է Ֆրանսիայի ներկայացրած այն նախագծին, որը կօգներ կարգավորել միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, բայց ոչ դրա ձեւին:
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Ցանցում հայտնվել է Դոնբասի հակամարտության կարգավորման խնդրով Շփման եռակողմի խմբի (ՇԵԽ) մասնակիցների կողմից հոկտեմբերի 1-ին ստորագրված «Շտայնմայերի բանաձեւի» ամբողջական տեքստը:
Ամերիկացիների կեսից ավելին դեմ է արտահայտվում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կոնգրեսում դեմոկրատների կողմից ձեռնարկված իմպիչմենթի ընթացակարգին, թեեւ նրանց թիվը, ովքեր այդ տարբերակը ցանկալի են համարում, վերջին մեկ ամսվա ընթացքում աճել է:
Սիրիայում հաջողությամբ փորձարկվել է C-500 «Պրոմեթեւս» հակաօդային պաշտպանության համակարգը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Սուդանում խոլերայի շարունակվող տարածումից:
Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի (Ինդոնեզիայի խորհրդարանի ստորին պալատ) խոսնակի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցրել:
ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 2-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռիչքի ընթացքում հասել է 900 կմ առավելագույն բարձրության եւ կարող էր բաժանվել երկու մասի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հեղաշրջում է որակել Կոնգրեսի կողմից իմպիչմենթի ընթացակարգի գործարկումը։
2019 թ․սեպտեմբերի 24-30-ը Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանը։ Մասնակիցները ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարները և ն բարձրաստիճան պաշտոնյաներն էին, այդ թվում ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Զարմանալի է, որ բացակայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ մեծ սխալ նրա կողմից․․․
Անտարկտիդայի արեւելյան մասում Էյմերի սառցադաշտից պոկվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենախոշոր այսբերգը, տեղեկացնում է BBC-ին:
ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը աշխատանքային մակարդակով բանակցությունների ձեռնամուխ կլինեն հոկտեմբերի 5-ին:
«Թող ուշադիր լսեն։ Նրանք, ովքեր այսօր արդեն պաշտոններ չեն զբաղեցնում, մեկ է, պատասխան են տալու, իսկ նրանք, ովքեր այսօր են պատասխանատու, դեռ ժամանակ ունեն, կարող են այդ հարցին լուծում տալ։ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալել է»։