
«Քննարկվում է ԵԱՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը». Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոեւը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դա գիտենք, հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել, այժմ ուսումնասիրվում է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր պալատի ղեկավար Նուրդինժոն Իսմոյիլովի հետ կայացած հանդիպմանը: